15 նոյեմբերի 2012 - 10:08 AMT
«168 ժամ». Արզումանյան-Փոստանջյան նոր ինտրիգ է հասունանում

Հնարավոր է, որ Աժ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը դառնա Աժ Գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ` այդ պաշտոնում փոխարինելով ՀՀԿ-ական Տաճատ Վարդապետյանին: Վերջինս էլ կդառնա Աժ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ` փոխարինելով ֆորմալ առումով «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանին: «Ժառանգությունը» և Աժ ղեկավարությունը նման փոխատեղման շուրջ համաձայնության են եկել, ինչը «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է նաև Զարուհի Փոստանջյանը:

«Բայց այս ծրագրի իրականացմանը կարող է խոչընդոտել Ալեքսանդր Արզումանյանը, ով առայժմ հրաժարվում է այս հարցի վերաբերյալ հստակ դիրքորոշում ներկայացնել»,- գրում է թերթը: