Հարիկա Դրոնավալի. Դանիելյանի նկատմամբ հաղթանակն իմ դեբյուտային պատրաստությունն էր

Հարիկա Դրոնավալի. Դանիելյանի նկատմամբ հաղթանակն իմ դեբյուտային պատրաստությունն էր

PanARMENIAN.Net - Հնդիկ շախմատիստուհի Հարիկա Դրոնավալին պատմել է աշխարհի առաջնության երկրորդ փուլում Էլինա Դանիելյանի նկատմամբ տարած հաղթանակի մասին:

«Դա իմ դեբյուտային պատրաստությունն էր: Ես շատ էի աշխատել դրա վրա: Ես ուրախ եմ, որ ինձ այսօր հաջողվեց կիրառել այն, ինչ պատրաստել էի»,- ասել է նա: Դրոնավալին և Դանիելյանը «Միկա» թիմում գործընկերներ են և անցած ամիս արծաթ են նվաճել աշխարհի թիմային առաջնությունում: Դրոնավալին խոստովանել է, որ ընկերություն է անում Էլինայի և Հայաստանի ողջ թիմի հետ:

«Ընկերների հետ խաղալը հեշտ չէ, բայց դա ամեն դեպքում խաղ է: Նույնիսկ Օլիմպիադայում ես ստիպված էի խաղալ նրա հետ:

Խաղատախտակի մոտ ես փորձում եմ ցույց տալ առավելագույն լավ արդյունքներ և ուշադրություն չդարձնել նրա վրա, թե ում հետ եմ խաղում»,- շախմատիստուհու խոսքերը հաղորդում է ԱԱ պաշտոնական կայքը:

Շախմատիստուհիների միջև երկրորդ հանդիպումը կկայանա նոյեմբերի 15-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---