15 նոյեմբերի 2012 - 15:08 AMT
Հայաստանը զինվորական խորհրդատու և ԶՈւ ներկայացուցիչ կունենա ՄԱԿ-ում և ՀԱՊԿ-ում

Նոյեմբերի 15-ի նիստում կառավարության որոշումներով ստեղծվել են Միավորված ազգերի կազմակերպությունում ՀՀ ներկայացուցչության զինվորական խորհրդատուի, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցչության ՀՀ զինված ուժերի ներկայացուցչի, Բելառուսի Հանրապետությունում և Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանություններին կից ՀՀ զինվորական կցորդների հաստիքներ։ Նման առաջարկով հանդես է եկել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ըստ ՊՆ ղեկավարի, ռազմական կցորդի առկայությունը ընդգծում է, թե որքանով է Հայաստանը կարևորում համագործակցությունն այս կամ այն պետության հետ, նույնիսկ եթե չեն իրականացվում խոշոր ռազմական ծրագրեր: