Բիզնես վարելու համար լավագույն երկրների ցանկում Հայաստանը Forbes-ի վարկածով 77-րդ տեղում է

Բիզնես վարելու համար լավագույն երկրների ցանկում Հայաստանը Forbes-ի վարկածով 77-րդ տեղում է

PanARMENIAN.Net - Forbes կազմել է բիզնես վարելու տեսակետից աշխարհի լավագույն երկրների ցանկը: Որպես հիմք են ընդունվել ՀԲ, Համաշխարհային տնտեսական ֆորումի, ԿՀՎ, Freedom House, Heritage Foundation, Transparency International-ի տվյալները:

Վարկանիշում առաջինը Նոր Զելանդիան է (նախորդ տարի այդ երկիրը երկրորդն էր) հետխորհրդային երկրներից առաջատար են Մերձբալթիկայի երկրները: Այդ երկրում բաց և կայուն մթնոլորտ է գործարարության համար, ինչը նպաստում է ձեռներեցության զարգացմանը, նշում են վերլուծաբանները:

Մյուս յոթ չափանիշներն են՝ սեփականության իրավունքը, նորարարությունները, հարկերը, տեխնոլոգիաները, ազատ առևտուրն ու դրամի շրջանառությունը, բաժնետոմսերի շուկայի դինամիկան:

Թոփ-10-ում են նաև Դանիան, Հոնգկոնգը, Սինգապուրը, Իռլանդիան, Շվեդիան, Նորվեգիան, Ֆինլանդիան ու Մեծ Բրիտանիան: ԱՄՆ-ն 12-րդ տեղում է:

Հետխորհրդային երկրներից ամենալավ վիճակը Մերձբալթիկայում է՝ Էստոնիան 22-րդն է, Լիտվան՝ 35, Լատվիան՝ 40: Ռուսաստանն ու Ուկրաինան համապատասխանաբար 104 և 105 տեղերում են: Վրաստանը զբաղեցնում է 50-րդ տեղը, Ղազախստանը՝ 70-րդ, Ադրբեջանը՝ 73, Հայաստանը՝ 77, իսկ Մոլդովան՝ 92:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---