15 նոյեմբերի 2012 - 16:14 AMT
ՄԱԿ-ում Պաղեստինի դիտորդը կոչ է անում ԱԽ-ին պահանջել Իսրայելից դադարեցնել ռազմական գործողությունները

Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածում գրոհայինների դեմ լայնածավալ գործողություն սկսելու մասին: Գործողությունը պատասխան է պաղեստինյան կողմից զանգվածային հրթիռակոծություններին:

ՄԱԿ-ում պաղեստինցի դիտորդ Ռիյադ Մանսուրը կոչ է անում ԱԽ-ին հասնել նրան, որ Իսրայլեը դադարեցնի ռազմական գործողությունները Գազայի հատվածում:

«Իսրայելին պետք է հստակ ուղերձ հասցեագրվի՝ դադարեցնել ռազմական արշավը Պաղեստինի ժողովրդի դեմ»,-ասվում է նրա հայտարարության մեջ: