15 նոյեմբերի 2012 - 16:21 AMT
Եվրոպայում տնտեսման խիստ միջոցների դեմ բողոքի ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումների

Եվրոպայում տնտեսման խիստ միջոցների դեմ բողոքի ցույցերը, որ անցան ողջ Եվրոպայով մեկ նոյեմբերի 14-ին Համերաշխության օրվա շրջանակներում, որոշ երկրներում վերաճել են ոստիկանության հետ բախումների, հայտնում է ՌԲԿ-ն «Ռոյթերսի» վրա հղումով:

Այդպես Իսպանիայում բախումները մեծ թափ են ստացել Մադրիդում: Ձերբակալվել է մոտ 60 մարդ: Տասնյակ մարդիկ, այդ թվում 30 ոստիկաններ, վնասվածքներ են ստացել:

Հռոմում ուսանողները քարեր են նետել ոստիկանների վրա:

Խոշոր գործադուլներ են անցել Բելգիայում, Պորտուգալիայում և Ֆրանսիայում: Գործարար հանրության ներկայացուցիչները գնահատում են գործդուլների վնասը մի քանի միլիարդ եվրո: