12 մայիսի 2005 - 11:22 AMT
ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐ. ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ ԷՐԴՈՂԱՆԻ ՎԱՐՇԱՎԱՅՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԴԵՌԵՎՍ ՉԿԱ
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր տեղեկացրել է, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի միջեւ Վարշավայում հանդիպում անցկացնելու մասին պայմանավորվածություն դեռեւս չկա: Մեկնաբանելով հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հնարավորությունը, ՀՀ ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ «եթե Թուրքիան հրաժարվի իր հայտնի նախապայմաններից, դա լուրջ հեռանկարներ կբացի առաջընթացի համար»: Նշենք, որ մայիսի 16-17-ին Ռոբերտ Քոչարյանը եւ Ռեջեփ Էրդողանը Վարշավայում մասնակցելու են Եվրոպայի Խորհրդի անդամ-պետությունների ղեկավարների գագաթնաժողովին, տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը: