15 նոյեմբերի 2012 - 16:45 AMT
Վարդենիսում փլուզված կամուրջը 2 մարդու կյանք է խլել

Այսօր Վարդենիս քաղաքում փլված կամուրջի փլատակներից փրկարարները 2 դիակ են դուրս բերել:

ԱԻՆ-ից հայտնում են, որ փլուզման հետևանքով 3 մարդ մնացել է երկաթբետոնե կոնստրուկցիաների տակ: Ժամը 15.20-ի դրությամբ փրկարաները փլատակներից դուրս են բերել Վարդենիս քաղաքի բնակիչ` Վ. Սարգսյանի և Սևան քաղաքի բնակիչ` Ն. Մարտիրոսյանի դիերը: Նախարարությունից հայտնում են,որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: Հիշեցնենք, որ կոմորջի փլուզման մասին ահազանգ էր եղել այսօր ժամը 14.27-ին: