15 նոյեմբերի 2012 - 17:09 AMT
Չեխիան պատրաստ է զարգացնել Հայաստանի հետ պաշտպանական գործակցությունը

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Չեխիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկային և ռազմական կցորդ, գնդապետ Սեբաստիան Լեմաշին: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայանության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Չեխիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը նշել է, որ Չեխիայի պաշտպանության նախարարությունը կարևորվում է Հայաստանի հետ համագործակցությունը, և հաշվի առնելով երկու երկրների միջև կնքված պաշտպանական համագործակցության մասին համաձայնագիրը, չեխական կողմը պատրաստ է էլ ավելի զարգացնել համագործակցությունը: