12 մայիսի 2005 - 11:53 AMT
ՆՈՐՎԵԳԻԱՆ 10 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԿՀԱՏԿԱՑՆԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ UNDP ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ
Նախօրեին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) եւ Նորվեգիայի կառավարության միջեւ ստորագրվել է փոխըմբռնման մասին հուշագիր`նախատեսելով Նորվեգիայի կողմից 10 մլն դոլարի հատկացում Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում UNDP ծրագրերի իրականացման համար, տեղեկացրել են ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակում: Նորվեգիան ֆինանսական օժանդակություն կցուցաբերի ժողովրդավարական կառավարման, էներգետիկայի եւ հաստատուն զարգացման ոլորտներում նախագծերի իրականացմանը: UNDP Երեւանի, Բաքվի, Թբիլիսիի գրասենյակները նախկինում նույնպես սերտորեն համագործակցել են Նորվեգիայի հետ: Հայաստանում Նորվեգիան աջակցել է տրաֆիկինգի դեմ պայքարի եւ անօրինական մարդավաճառության զոհերի ռեաբիլիտացիայի ծրագրի իրականացմանը: