13 մայիսի 2005 - 07:42 AMT
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ
Ադրբեջանական շուկաներում կրկին հայտնվել են հայկական արտադրության ապրանքներ, հաղորդում է Day.az: Այդպես, այսօր շուկաներում կարելի է ազատ գնել հայկական «Արարատ» կոնյակ, «Ջերմուկ» հանքային ջուրը, «Սիգարոն» հայկական ծխախոտ եւ այլ ապրանքներ: Փորձագետների խոսքերով, ոչ պաշտոնական առեւտրային հարաբերությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երբեք էլ չեն դադարել: Ադրբեջանից Հայաստան հիմնականում ներկրվում են նավթամթերքներ եւ ձկնեղեն, իսկ արտահանվում է էլեկտրատեխնիկա, թեթեւ եւ սննդարդյունաբերության ապրանքներ: Գործնականում ապրանքների այդ ողջ հոսքը իրականցվում է Վրաստանի եւ Իրանի տարածքով: Մաքսային պետական կոմիտեյում նշել են, որ ԱՀ պետկոմիտեն միջոցներ է ձեռնարկում Ադրբեջան հայկական ապրանքների մուտքը կասեցնելու ուղղությամբ: