Ռիզվան Հուսեյնով. Քադիրովը մեկնել է Բաքու, որպեսզի փոխանցի Կրեմլի մեսիջը վրաց-ռուսական հարաբերությունների մասին

Ռիզվան Հուսեյնով. Քադիրովը մեկնել է Բաքու, որպեսզի փոխանցի Կրեմլի մեսիջը վրաց-ռուսական հարաբերությունների մասին

PanARMENIAN.Net - Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովի Բաքու կատարած այցի նպատակն է Ադրբեջանին հասցնել Ռուսաստանի դիրքորոշումը ՌԴ հետ Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու մասին: Նման կարծիք է հայտնել ադրբեջանցի քաղաքագետ Ռիզվան Հուսեյնովը: Նրա խոսքով, Քադիրովն իր հետ տանում է Կրեմլի մեսիջը՝ կապված վրաց-ռուսական հարաբերություններում որոշ փոփոխությունների հետ:

«Տեղեկատվություն է ստացվել, որ Իվանիշվիլիի կառավարությունը պատրաստ է վերականգնել Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը Աբխազիայի տարածքով: Վրացական քաղաքականության մեջ նման շրջադարձը չէր կարող զարմացնել պաշտոնական Բաքվին: Չէ որ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը կարող է լավ հնարավորություն դառնալ Հայաստանի համար դուրս գալ տնտեսական շրջափակումից և լրացուցիչ սպառազինություն ստանալ Ռուսաստանից»,- քաղաքագետին մեջբերում է vesti.az-ը:

Նոյեմբերի 15-ին Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովը այց է կատարել Բաքու:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---