Ռուսաստանը երկխոսություն չի վարի ՆԱՏՕ-ի հետ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի մասին

Ռուսաստանը երկխոսություն չի վարի ՆԱՏՕ-ի հետ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի մասին

PanARMENIAN.Net - Ռուսաստանը երկխոսություն չի վարի ՆԱՏՕ-ի հետ ոչ Մերձդնեստրում իր սպառազինությունների մասին, ոչ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն:

Ինչպես նշել է Գրուշկոն, Ռուսաստանը պատրաստ է շարունակել ՆԱՏՕ-ի հետ բանակցությունները ՀՀՊ վերաբերյալ միայն երաշխիքները պահպանելու պայմանի դեպքում:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանը մտադիր է ուժեղացնել Մերձդնեստրում խաղաղապահ զորքերի նյութական բազան, հաղորդում է Ռոսբալտը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---