16 նոյեմբերի 2012 - 10:34 AMT
Շանթ Սարգսյանը մինչև 10տ շախմատի ԱԱ-ում բարձրացել է 4-րդ տեղը

Պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի առաջնությունում, որն ընթանում է Մարիբորում (Սլովենիա), արդեն կայացել են 8 տուրեր:

Հայ գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը մինչև 18 տարեկան տարիքային կարգում զիջել է Եվգենի Ֆեդոսեևին (Ռուսաստան) և 5,5 միավորով 4-րդ տեղից իջել 14-րդ տեղը:

Միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը հաղթել է Կրիստոֆ Սոչակիին (Ֆրանսիա): Գրիգորյանը հավաքել է 6 միավոր և բարձրացել 6-րդ տեղը:

Մանուել Պետրոսյանը (14 տարեկան) 6 միավորով զբաղեցնում է 10-րդ տեղը: Նա առաջատար Բիլել Բելաչենեին (Ֆրանսիա) զիջում է մեկ միավորով: Շանթ Սարգսյանը (մինչև 10 տարեկան) 6,5 միավորով կրկին բարձրացել է 4-րդ տեղը, 8-րդ տուրում նա հաղթել է Ռամզան Ժալմախանովին (Ղազախստան): Առաջնությունը 8 միավորով գլխավորում է Հոու Նգույենը (Վիետնամ):

Հայաստանն առաջնությունում մինչև 8, 10, 12, 14, 16 և 18 տարեկան քաշային կարգերում ներկայացնում են ևս 12 շախմատիստներ:

Առաջնությունն ընթանում է շվեյցարական համակարգով 11 փուլերով: