16 նոյեմբերի 2012 - 10:49 AMT
Իսրայելի առաջնության երկու խաղեր տեղափոխվել են անորոշ ժամանակով Գազայի հատվածում իրավիճակի պատճառով

Իսրայելի ֆուտբոլի ասոցիացիան հայտարարել է, որ պրեմիր լիգայում երկրի առաջնության երկու խաղեր տեղափոխվել են որոշ ժամանակով Գազայի հատվածում իրավիճակի սրման պատճառով:

Առայժմ հայտնի չէ, թե երբ տեղի կունենան խաղերը Բեէր Շևեյի «Հապոելի» և Ռամատ Գանի «Հապոելի», ինչպես նաև «Աշդոդի» և Ակկոյի «Հապոելի» միջև, որոնք պետք է կայանային նոյեմբերի 17-ին: