13 մայիսի 2005 - 10:08 AMT
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՕԳՏԻՆ ԼՐՏԵՍՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ՄԵՋ ԿԱՍԿԱԾՎՈՂ ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ձերբակալվել է Ադրբեջանի օգտին լրտեսությամբ զբաղվելու մեջ կասկածվող ԼՂՀ քաղաքացի: Ըստ ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության, ձերբակալվածը կանոնավոր գաղտնի կապ է պահպանել ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ: Նա ձերբակալվել է ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության եւ Ոստիկանության օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում: ԼՂՀ Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել «Պետական դավաճանություն» հոդվածով, որը նախատեսում է 10-ից մինչեւ 15 տարի ժամկետով ազատազրկում, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: