
Իրանը շուտով կսկսի միջուկային սինթեզի համար նախատեսված համալիրի կառուցումը, հայտարարել է ISNA-ն:
Սինթեզի միջուկային ռեակցիան երկու ատոմային միջուկների միացման գործընթացն է նոր, ավելի ծանր միջուկի կազմավորմամբ:
Նոր միջուկից բացի սինթեզի արդյունքում առաջանում են նաև տարբեր տարրական մասնիկներ և էլեկտրամագնիսային ճառագայթման քվանտեր:
Ըստ Իրանի նախագահին կից մակրոնախագծերի ազգային գիտատեխնիկական կենտրոնի փոխղեկավար Գուլամհուսեյն Ռահիմիի, հավակնոտ այս նախագիծը բաղկացած կլինի մի քանի փուլից:
Ռահիմին ասել է, որ նախագծի առաջին փուլը գնահատվում է 8 մլն դոլար, որոնք նախատեսված էր հատկացնել դեռ 2009-ին, սակայն մինչ օրս միայն այդ գումարի կեսն է հատկացվել: