16 նոյեմբերի 2012 - 14:08 AMT
Իվանիշվիլին ԵԱՀԿ-ում պատմել է, թե ինչպես է պատրաստվում լուծել Վրաստանում ազգային փոքրամասնությունների խնդիրները

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հինգշաբթի հանդիպել է ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների գծով ԵԱՀԿ գերագույն հանձնակատար Կնուտ Վոլլեբեկի հետ: Ըստ վարչապետի մամլո ծառայության, կողմերը քննարկել են Վրաստանի ազգային փոքրամասնությունների խնդիրների լուծման ուղիները:

Իր հերթին ԵԱՀԿ հանձնակատարը վարչապետին է ներկայացրել այն նախագծերը, որ իրականացնում է կազմակերպությունը Վրաստանում ազգային փոքրամասնությունների համար:

Իվանիշվիլին պատրաստակամություն է հայտնել համագործակցելու արդեն իրագործվող նախագծերի շրջանակում և ներկայացրել է Վրաստանի նոր կառավարության տեսակետը այդ խնդիրների կարգավորման վերաբերյալ: