Իրանում հայտարարում են պոտենցիալ ահաբեկիչների ձերբակալության մասին

Իրանում հայտարարում են պոտենցիալ ահաբեկիչների ձերբակալության մասին

PanARMENIAN.Net - Իրանում մի խումբ անձինք են ձերբակալվել, որոնք ահաբեկչական գործողություններ էին նախապատրաստում երկրի տարածքում, ասվում է Իրանի հետախուզության նախարարության զեկույցում: Ինչպես հայտնում է IRIB գործակալությունը, ըստ քննության տվյալների, ձերբակալվածները ահաբեկչական գործողություններ էին նախապատրաստում արտերկրի հատուկ ծառայությունների, այդ թվում Իսրայելի հետախուզության ցուցումով:

Հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ ձերբակալվածների նպատակն էր խախտել կայունությունը Խուզիստան գավառում՝ մի շարք օբյեկտներ պայթեցնելով: Նշվում է, որ պայթուցիկը բերվել էր Իրան մաքսանենգ ճանապարհով Պարսից ծոցի երկրներից մեկից: Ձերբակալության ժամանակ առգրավվել է 7 օգտագործման համար պատրաստի պայթուցիկ սարք և կապի միջոցներ:

Ձերբակալվածների անուններն ու նրանց թվաքանակը չի հրապարակվում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---