16 նոյեմբերի 2012 - 14:11 AMT
Վրաստանի ֆինանսների նախարարը նվազեցրել է սպասարկման սակագները Բաթումի նավահանգստում

Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին շրջայց է կատարել Բաթումի նավահանգստում և ծանոթացել առկա խնդիրներին:

Խադուրին զննության ավարտին հայտարարել է, որ որպեսզի ապրանքն անարգել անցնի և բարդություններ չլինեն տեղավորման հարցում, հարկավոր է ընդլայնել ձևակերպման գոտին:

Վրաստանի ֆինանսների նախարարը հանձնարարական է տվել նվազեցնել սպասարկման սակագները Բաթումի նավահանգստում, հայտնում է «Թրենդը»: