16 նոյեմբերի 2012 - 14:54 AMT
Այսօր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան օրն է

Այսօր հանրահայտ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան օրն է: Նա դարձավ 73 տարեկան:

Ամիրխանյանը 1969 թ-ին ավարտել է Երևանի կոնսերվատորիան, 1970 թ-ից դասավանդում է նույն կոնսերվատորիայում (1987-ից՝ ամբիոնի վարիչ, պրոֆ.):

1991 թ-ից Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահն է:

Գրել է դաշնամուրային կոնցերտ (1969թ.), կվարտետ (1969թ.), «Քաղքենին ազնվական» օպերետը (բեմադրվել է 1979 թ-ին), «Ատամնաբույժն արևելյան», «Դինգ-դոնգ», «Շախ և մատ» մյուզիքլները, «Առաջին խոսքն իմ», «Քարը», «Ես այն օրվանից», «Հուշ» երգաշարերը, կինոերաժշտություն:

1998-2003 թ-ին եղել է ՀՀ ԱԺ պատգմավոր, 1998 թ-ին դարձել է Ս. Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր: