Գրիգոր Իվանյանը մինչև 23 տարեկանների ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում հաղթել է թուրք Ահմեդ Շահին Կաբային

Գրիգոր Իվանյանը մինչև 23 տարեկանների ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում հաղթել է թուրք Ահմեդ Շահին Կաբային

PanARMENIAN.Net - Պրահայում ընթացող մինչև 23 տարեկանների ձյուդոյի Եվրոպայի առաջնության 1/16 եզրափակչում, մինչև 60 կգ քաշային կարգում Գրիգոր Իվանյանը հաղթանակ է տարել թուրք Ահմեդ Շահին Կաբայի նկատմամբ: Հաջորդ փուլում հայ ձյուդոիստը կհանդիպի իտալացի Կարմինե Մարիա Դի Լորետտոյի հետ:

Գոռ Հարությունյանը (66կգ ք/կ) տարել է իր երկրորդ հաղթանակը` ուժեղ գտնվելով Մարտին Վեգվարիից: Նա կմենամարտի Ռեմուս Լազեայի հետ:

Ավելի վաղ մինչև 66 կգ քաշային կարգում Տիգրան Վարոսյանը դուրս էր մնացել պայքարից` զիջելով բելառուս Վադիմ Շոկային:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---