16 նոյեմբերի 2012 - 18:13 AMT
Ֆրանսիայի նախագահը մտադիր է համոզել Իսրայելին ու Պաղեստինին դադարեցնել արյունահեղությունը

Ֆրանսուա Օլանդը մտադիր է օգտագործել իր երկրի հեղինակությունը, համոզելու համար Իսրայելին ու Պաղեստինին դադարեցնել արյունահեղությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ֆրանսիան պետք է…օգտագործի իր ազդեցությունը, խուսափելու համար հակամարտության թեժացումից»,-ասել է Օլանդը Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ Վարշավայում համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:

Ըստ նրա, Փարիզը ծանրակշիռ փաստարկներ ունի կողմերին համոզելու համար:

Նոյեմբերի 14-ին Իսրայելը ռազմական գործողություն է սկսել Գազայի հատվածում: Իսրայելը 16 հազարի պահեստայինների է զորակոչել: