16 նոյեմբերի 2012 - 18:46 AMT
Աբխազ փորձագետն առայժմ անիրական է համարում երկաթուղու վերականգնումը

Աբխազ փորձագետ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Նուրի Գեզերդավան անիրական է համարում երկաթուղու վերականգնումը հակամարտության պայմաններում, երբ Վրաստանը և Աբխազիան գրեթե «պատերազմական դրության մեջ» են և նրանց միջև բացակայում են բազային պայմանագրերը, որոնք կարձանագրեն մարտական գործողությունների ավարտը և հետագայում ուժի չկիրառումը:

«Աբխազիայի հիշողությունը թարմ է: Այսօր, երբ Վրաստանը բարձրացնում է այս հարցը, ով երաշխիքներ կտա, որ երկաթուղին կսկսի գործել»,- ասել է նա:

Նուրի Գեզերդավայի խոսքով, տեղի փորձագիտական հանրության կողմից դա ավելի շատ ընդունվում է որպես Վրաստանի նոր վարչակազմի կողմից իր շահերի ոլորտը շրջագծելու և միաժամանակ Ռուսաստանի և Անդրկովկասի տրամադրությունները «շոշափելու» փորձ, որոնք շահագրգռված են երկաթուղային հաղորդակցության մեջ, հաղորդում է GTimes –ը: