ՄԱԿ գլխավոր քարտուղարը մտադիր է այցելել Իսրայել, պաղեստինական տարածքներ և Եգիպտոս

ՄԱԿ գլխավոր քարտուղարը մտադիր է այցելել Իսրայել, պաղեստինական տարածքներ և Եգիպտոս

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կայցելի Թել Ավիվ, պաղեստինական տարածքներ և Կահիրե՝ հույս ունենալով հասնել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի մասին համաձայնագրի: Այցը նախատեսված է հաջորդ երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 21-ին: Միաժամանակ, ԱՄՆ վարչակազմն օգտագործում է իր ազդեցությունը Եգիպտոսի կառավարության վրա այն հույսով, որ «Մահմեդական եղբայրները» կկարողանան համոզել ՀԱՄԱՍ-ին դադարեցնել իսրայելական տարածքների գնդակոծությունը, հաղորդում է MIGnews-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---