16 նոյեմբերի 2012 - 20:40 AMT
Վիտալի Տրոֆիմով. 20 տարին ղարաբաղյան հիմնահարցի նման իրավիճակների համար ժամկետ չէ

20 տարին ղարաբաղյան հիմնահարցի նման իրավիճակների համար երկար ժամկետ չէ: Ամենից առաջ նրա համար, որ հակամարտությունը բարդ է, այն պարուրված է բազմամակարդակ հակասություններով և սուր է ընկալվում ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանական հասարակության կողմից: Այդ հակամարտության լուծումը կապված է այնպիսի խնդիրների հետ, ինչպիսիք են Հայոց ցեղասպանության ճանաչումը, հայ-թուրքական սահմանի բացումը, Կովկասում նոր պետությունների՝ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի ճանաչումը, Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտության խնդիրը, հայտարարել է ռուս քաղաքագետ, էթնոկոնֆլիկտոլոգ Վիտալի Տրոֆիմովը:

Նրա խոսքով, ի տարբերություն արաբաիսրայելական հակամարտության, այն այդքան էլ անհույս չէ:

«Ինչ վերաբերվում է պատերազմի վերսկսման դեպքում Ռուսաստանի կողմից Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերելուն, ապա Վիտալի Տրոֆիմովը նշել է, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին նրան երաշխիքներ է տալիս միջամտել ԼՂ իրավիճակին: Սակայն ՀԱՊԿ-ն ավելի շատ քաղաքական երաշխիք է տալիս, այլ ոչ թե ռազմական»,- ասել է քաղաքագետը, հաղորդում է «Նովոստի Ադրբեջանը»: