Պուտին. Պետք է պայմանավորվել Սիրիայում էթնիկ խմբերի ճակատագրի մասին և հետո միայն խոսել Ասադի հրաժարականից

Պուտին. Պետք է պայմանավորվել Սիրիայում էթնիկ խմբերի ճակատագրի մասին և հետո միայն խոսել Ասադի հրաժարականից

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահը կարծում է, որ սկզբից պետք է պայմանավորվել Սիրիայում կրոնական և էթնիկ խմբերի ճակատագրի մասին, և հետո միայն դնել նախագահ Բաշար Ասադի հրաժարականի հարցը: Նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ մամլո ասուլիսում, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Մեր գնահատականը հայտնի է, մենք կարծում ենք, որ սկզբից պետք է պայմանավորվել ապագայի մասին, հասկանալ, թե ինչպես կապահովվեն տարբեր կրոնական և էթնիկ խմբերի օրինական իրավունքները և շահերը, հետո արդեն անցնել փոփոխությունների»,- ասել է Պուտինը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---