«168 ժամը». ՀԱԿ-ը բանակցում է ԲՀԿ-ի հետ, որպեսզի նրանք հանրահավաքի համար անհրաժեշտ քանակի ժողովուրդ ապահովեն

«168 ժամը». ՀԱԿ-ը բանակցում է ԲՀԿ-ի հետ, որպեսզի նրանք հանրահավաքի համար անհրաժեշտ քանակի ժողովուրդ ապահովեն

PanARMENIAN.Net - ՀԱԿ-ը պատրաստվում է նոյեմբերի 21-ին Աժ շենքի դիմաց հանրահավաք հրավիրել, որի նպատակն է լինելու ստիպել ՀՀԿ պատգամավորներին մասնակցել այդ օրը հրավիրված արտահերթ նստաշրջանին: Այդ մասին գրում է «168 ժամ» թերթը։ «Սակայն սպասվող միջոցառման մասին ՀԱԿ ներկայացուցիչները գերադասում են առայժմ չբարձրաձայնել: Սա մի կողմից տարօրինակ է թվում, քանի որ տրամաբանությունը հուշում է, որ պետք է հնարավորինս շուտ և շատ դրա մասին հայտարարվեր, որպեսզի ավելի շատ մարդ տեղեկացված լիներ:

Սակայն խնդիրն այն է, որ ՀԱԿ-ը միայնակ սեփական ուժերով, չի կարող տպավորիչ հանրահավաք կազմակերպել, իսկ սակավամարդ միջոցառման կազմակերպումը կարող է էապես վնասել այս ուժի վարկանիշին: ՀԱԿ ներկայացուցիչները բանակցում են իրենց նոր քաղաքական գործընկերների` ԲՀԿ-ի հետ, որպեսզի նրանք հանրահավաքի համար անհրաժեշտ քանակի ժողովուրդ ապահովեն: ՀԱԿ պայմանը ԲՀԿ-ի հետ համագործակցելու համար, հենց համատեղ մասսայական միջոցառումներ կազմակերպելն էր:

Եթե ԲՀԿ-ականները համաձայնեն շրջաններից ավտոբուսներով մարդ բերել Երևան, ապա կարելի է արձանագրել, որ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը կայացել է: ԲՀԿ-ն այս հարցում կարծես թե դեռ չի կողմնորոշվել»,- գրում է «168 ժամը»։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---