17 նոյեմբերի 2012 - 09:42 AMT
«Ժողովուրդ». 3 տարի անց Աշոտ Տոնոյանը վերադարձնում է քաղաքացիների գումարը

«Ժողովուրդ» թերթը դեռ ապրիլին գրել էր, որ ԲՀԿ կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանը՝ Տոնուսի Աշոտը, 3-4 տարի առաջ քաղաքացիներից գումար է վերցրել Քանաքեռ-Ջեյթուն վարչական շրջանում բնակելի շենք կառուցելու համար, սակայն շինարարությունը տարիներ շարունակ չի էլ սկսվում։ Երեկ Աշոտ Տոնոյանը թերթին հայտնեց, որ իրենք վերադարձրել են քաղաքացիների գումարները, քանի որ պարզվել է, որ բնակարանների վաճառքը զրոյական է։ «Այսինքն՝ այս տարիների ընթացքում Տոնոյանը քաղաքացիների գումարներով «բարգավաճել» է, իսկ երբ հասկացել է, որ բիզնեսը չի ստացվել, որոշել է վերադարձնել։ Մեր հարցին, թե ով է փոխհատուցելու քաղաքացիներին կրած վնասի համար, Տոնոյանն ասաց. «Վաճառք չկա հիմա, ես ի՞նչ կարող եմ ասել։ Իմաստ չկար այդ շենքը կառուցել, երբ որ ընդամենը մի քանի հոգի էին գնորդները»,-գրում է թերթը։