17 նոյեմբերի 2012 - 10:01 AMT
«Առավոտ». Արամ Սարգսյանը չի բացառում, որ ԲՀԿ-ն կպաշտպանի Սերժ Սարգսյանին

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը կողմնակից է կառավարման նախագահական համակարգին: «Առավոտ»-ը ներկայացրել է նրա կանխատեսումը քաղաքական ուժերի հետ ԲՀԿ-ի նախաձեռնած խորհրդակցությունների շարքի ավարտի վերաբերյալ։

«Բազմաթիվ տարբերակներ կան, որոնք, խորհրդակցություներն անելուց հետո կարող են զարգանալ: Օրինակ, ես չեմ բացառում, որ այդ խորհրդակցութուններից հետո, ճանաչելով նաև Սերժ Սարգսյանին, իմանալով ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի նմանությունները, Սերժ Սարգսյանը հայտարարի, որ քանի որ ԱԺ-ում ներկայացված ուժերը նման տեսակետ են առաջարկել, իսկ ինքը նաև այդ տեսակետը հայտնող կուսակցությունների նախագահն է, երկրի նախագահն է, չնայած ինքը դեմ է դրան, ինքը խոստանում է, որ ընտրություններից հետո, եթե ինքը դառնա նախագահ, այդ հարցը կդնի հանրաքվեի: Ու ինքը երաշխավոր կլինի, որ այն մարդիկ, ովքեր դեմ են նախագահական կառավարման համակարգի փոփոխության, իր «դեմ»-ն արտահայտեն, «կողմ» լինողը՝ կողմ-ն արտահայտի: Իմ կարծիքով՝ սա բավարար կլինի, որ ԲՀԿ-ն հայտարարի, որ Սերժ Սարգսյանը բավարարեց իր պահանջը և կպաշտպանի Սերժ Սարգսյանին: Դա կբավարարի նաև Դաշնակցությանը: Իրենք գաղափարի մարդիկ են, իրենք կգերադասեն, որ իրենց գաղափարը լսելի դարձավ ու կգնան այնպես, ինչպես արել են 2007-ի խորհրդարանական ընտրություններից հետո, այնպես ինչպես արել են 2003-ին՝ Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելով»,- մեջբերում է «Առավոտ»-ը: