17 նոյեմբերի 2012 - 10:04 AMT
«168 ժամ». Եվրասիական միությունը Հայաստանի համար զարգացման հեռանկար չպարունակող նախագիծ է

ՀԱԿ նախկին անդամ Դավիթ Շահնազարյանը երեկ «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ Եվրասիական միությունը Հայաստանի համար զարգացման հեռանկար չպարունակող նախագիծ է: «Հայաստանի ուղղությունը պետք է լինի դեպի եվրոպական արժեքները, և սա ամենևին չի նշանակում, որ մենք պետք է գնանք եվրոպական արժեքների հետևից, մենք պետք է առաջին հերթին դրանք այստեղ հաստատենք: Մեր հասարակությունը, երկիրն այլ ճանապարհ չունի, քան ժողովրդավարության, եվրոպական արժեքների հաստատումն ու ամրապնդումը: Մենք պարզապես դատապարտված ենք սրան, ուղղակի մեր հասարակությունից է կախված, թե որքան շուտ կկարողանանք դրանք հաստատել»,- ասել է նա:

Հարցին, թե արդյոք Եվրասիական միությանն անդամագրվելը կխոչնդոտի՞ Հայաստանի ինտեգրմանը ԵՄ-ին, Դավիթ Շահնազարյանը պատասխանել է, որ դրանք միմյանց հակասող կառույցներ են: