Իսրայելը ռմբակոծել է ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանը

Իսրայելը ռմբակոծել է ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանը

PanARMENIAN.Net - Իսրայելի ՌՕՈւ առավոտյան հրթիռային հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի ռազմականացված կազմավորումների երկու հրամանատարների կենտրոնակայանին Գազայի հատվածում, հայտնում է Sky News-ը՝ «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ:

Տեղաբնակները հայտնել են, որ ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանի շենքը, որտեղ նախօրեին պաղեստինյան կողմն ընդունել է Եգիպտոսի վարչապետ Հիշամ Կանդիլին, լուրջ հաստատում է ստացել: Ըստ Sky News-ի, շենքը գրեթե ամբողջովին փլուզվել է:

«Կենտրոնակայանը չորս գնդակոծության է ենթարկվել, ղեկավարությունը հավատարիմ է մնում իր հայացքներին և ժողովրդի հետ է»,-ասվում է ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ: Իսրայելն արդեն հաստատել էր, որ թիրախների թվում էին նաև ՀԱՄԱՍ-ի ռազմականացված կազմավորումների երկու հրամանատարները:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---