Սրտաբան. Արևի ակտիվության շրջանում խոցելի են ոչ միայն հիվանդները, այլ նաև առողջ մարդիկ

Սրտաբան. Արևի ակտիվության շրջանում խոցելի են ոչ միայն հիվանդները, այլ նաև առողջ մարդիկ

PanARMENIAN.Net - Փոփոխություններն Արեգակնային համակարգում ազդեցություն են ունենում առողջության վրա, ամենախոցելին սիրտ-անոթային համակարգն է: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց սրտաբան Տիգրան Պողոսյանը: Նրա խոսքով, արևային բռնկումների, գեոմագնիսական դաշտի ակտիվության ժամանակ ակտիվանում են սրտային հիվանդությունները: Բժիշկը նշեց, որ այս շրջանում հիվանդներն ավելի զգույշ պետք է լինեն, հնարավոր է դեղաչափի փոփոխության կարիք զգացվի: Պողոսյանը նաև նշեց, որ արևի ակտիվությունն ազդում է բոլոր մարդկանց վրա: Այն կարող է արտահայտվել դեպրեսիայով, ինչպես նաև աշխատունակության անկմամբ, քնի խանգարումով: Փորձը ցույց է տալիս, որ այդ ժամանակ ակտիվանում է հանկարծամահության հաճախությունը: Բժիշկը նշեց նաև ևս մեկ հետաքրքիր փաստ: Այն մարդիկ, ովքեր ծնվել են արևի ոչ ակտիվ շրջանում, ավելի զգայուն են այդ փոփոխությունների հանդեպ: Նրանք են 1953, 1963, 1964, 1965, 1974, 1975, 1985, 1986, 1995, 1996, 2001 և 2002 թվականներին ծնվածները: Կա նաև գենետիկ գործոն, և, ըստ բժշկի, հայերն ավելի խոցելի են արևի բռնկումների հանդեպ:

Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի ուսանողուհի Հասմիկ Ռոստոմյանը, բնութագրելով արևի ակտիվությունը, նշեց, որ գոյություն ունեն ցիկլեր, երբ արևի ակտիվությունն աճում է կամ նվազում: Արևի ակտիվության ժամանակ նկատվում են արևային բծեր՝ համեմատաբար ցածր ջերմաստիճանով սև կետիկներ: Դրանք ունեն մագնիսական դաշտ և որքան այն մեծ է, բռնկումն ավելի ուժեղ է: Որքան ուժեղ է բռնկումը, այնքան ավելի մեծ ազդեցություն է ունենում Երկրի վրա:

Մագնիսական դաշտի ուժգնացումից կարող է խափանվել էլեկտրաէներգիան, բջջային և ինտերնետ կապը: Արևի ակտիվության ցիկլը սկսվել է 2008 թ-ին: Ակտիվ ցիկլը միջինը տևում է 11 տարի: Այս պահին այն ակտիվ է, բայց բռնկումներ չկան:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---