Լիբանանի ընդդիմությունը կմասնակցի խորհրդարանի նիստին միայն ՀՀ նախագահին լսելու համար

Լիբանանի ընդդիմությունը կմասնակցի խորհրդարանի նիստին միայն ՀՀ նախագահին լսելու համար

PanARMENIAN.Net - Լիբանանի ընդդիմադիր «Մարտի 14-ի կոալիցիան» կմասնակցի Լիբանանի խորհրդարանի նիստին, որի ժամանակ ելույթով հանդես կգա նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Այդ մասին հայտնել է «Ապագա» խմբակցության անդամ Հալեդ Զահրամանը, հայտնում է NOW Lebanon-ը:

Ըստ նրա, «Մարտի 14-ի կոալիցիան» չի փոխել իր դիրքորոշումը Լիբանանի իշխանությունների հարցում և կմասնակցի նոյեմբերի 27-ի նիստին միայն ներկա գտնվելու համար Հայաստանի նախագահի ելույթին, ոչ թե ներքաղաքական հարցերի քննարկման համար:

Ավելի վաղ «Կոալիցիան» խափանեց խորհրդարանի աշխատանքը՝ հրաժարվելով մասնակցել խորհրդարանական հանձնաժողովների հանդիպումներին, ինչպես նաև հայտարարել է, որ խզում է կապերը Լիբանանի կառավարության հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---