Թուրք փորձագետը պատմել է, թե Ռուսաստանն ինչպես պետք է պաշտպանի Կովկասն Արևմուտքից՝ առաջին քայլը Ղարաբաղն է

Թուրք փորձագետը պատմել է, թե Ռուսաստանն ինչպես պետք է պաշտպանի Կովկասն Արևմուտքից՝ առաջին քայլը Ղարաբաղն է

PanARMENIAN.Net - Ռուսաստանը պետք է ավելացնի իր ռազմական նավատորմի ներկայությունը Միջերկրական ծովում, հակակշիռ ստեղծելու համար ԱՄՆ-ին, որն իշխում է այնտեղ, և ինչն արդեն բացասական է ազդում այդ տարածաշրջանի կայունության վրա: Մոսկվան նաև պետք է ամրապնդի համագործակցությունը Թուրքիայի հետ պաշտպանելու համար Կովկասի տարածաշրջանը ԱՄՆ մանիպուլյացիաներից: Այդ նպատակներին հասնելու համար Ռուսաստանը կարող էր փորձել, օգտագործելով Թուրքիայի էներգետիկ կախվածությունը, վերածել կայուն երկկողմ քաղաքական դաշինքի: Այդ մասին «Կայունութնունը Մերձսևծովյան տարածաշրջանում՝ արտաքին և ներքին սպառնալիքներ ու հաղթահարման ճանապարհներ» թեմայով միջազգային կլոր սեղանի ժամանակ հայտարարել է իր զեկույցում Թուրքիայի Իզմիրի համալսարանի պրոֆեսոր Նեժաթ Թարակչին:

Ըստ նրա, Մերձսևծովյան տարածաշրջանում անվտանգությունը չի կարող տարանջատվել անվտանգությունից Միջերկրական ծովում և Մերձավոր ու Միջին Արևելքում: Միջերկրական ծովում խորհրդային ռազմածովային նավատորմի ներկայությունը ուժերի որոշակի հավասարակշռություն էր ստեղծում: Սակայն, Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոսի օկուպացիայից հետո Արևմուտքը լուծեց այս հարցն իր օգտին՝ ԽՍՀՄ զրկվեց ներկայությունից Կիպրոսում, իսկ բրիտանական ռազմակայանները, հակառակը, փրկվեցին արտաքսումից: ԽՍՀՄ փլուզումը հանգեցրեց նրան, որ ռուսական նավերը գրեթե ամբողջությամբ հեռացան այդ ջրերից, ինչն էլ հանգեցրեց ազդեցության վակուումի, որը լրացրեցին ՆԱՏՕ-ի ուժերը, հայտնում է «Նոր ռոգիոնը»:

Պրոֆեսորը նշեց, որ Աֆղանստանից զորքերը դուրս բերելուց հետո Վաշինգտոնը կարող է ուշադրությունը կենտրոնացնել Սևծովյան տարածաշրջանի վրա: Ըստ նրա, դա հակսում է Թուրքիայի ու ՌԴ շահերին տարածաշրջանում: «Սև ծովի տարածաշրջանի խնդիրները միայն այդ երկրների խնդիրներն են»,-հայտարարել է փորձագետը:

Թուրք պրոֆեսորը դրական է գնահատել ռուսական նավատորի ներկայության երկարաձգումը Ղրիմում՝ մինչև 2042թ.: Նա Ուկրաինան համարել է Սև ծովի տարածաշրջանում առանցքային նշանակությամբ երրորդ դերակատարը՝ նշելով, որ աշխարհաքաղաքական իրողությունները Ուկրաինային ու ՌԴ-ից դրդում են քաղաքական ու տնտեսական ինտեգրման:

«Այս ամենը ճշմարիտ է նաև Թուրքիա-Ռուսաստան և Թուրքիա-Իրան զույգերի համար»,-հավելել է նա՝ միացնելով Մերձսևծովյան ու Մերձկասպյան անվտանգության խնդիրները:

Փորձագետը նշել է նաև, որ ռուս-թուրքական հարաբերություններում մեծ չօգտագործված ներուժ կա, որը կարող է նպաստել «մեր տարածաշրջանի խնդիրները միայն մեր գործն են» բանաձևի իրագործմանը: «Թուրքիան էներգետիկ կախվածություն ունի Ռուսաստանից, Ադրբեջանից ու Իրանից, դրանում է նրա գլխավոր թուլությունը: 2012թ. վերջում էներգամատակարարումների համար վճարումները կհասնանե 55 մլրդ դոլարի, ինչը կազմում է Թուրքիայի ՀՆԱ 7 տոկոսը: Ցանկության դեպքում Ռուսաստանն, Իրանն ու Թուրքիան կարող են դա վերածել քաղաքական դաշինքի, որը հիմնված կլինի փոխադարձ վստահության ու համագործակցության վրա, և այդպիսով կկանխվի կողմնակի ուժերի մուտքը տարածաշրջան:

Սակայն Թարակչին նշեց, որ Թուրքիայի համար դժվար է ինքնուրույն դեր կատարել տարածաշրջանային գործընթացներում, քանի որ նրա աշխարհագրական շրջապատն անկայուն է, իսկ ԱՄՆ հետ երկկողմ հարաբերությունները գերիշխում են արտաքին քաղաքականության մեջ, իսկ ղա լրջորեն կաշկանդում է գործողությունների ազատությունը:

Այնուամենայնիվ, փորձագետը գտնում է, որ Թուրքիան ու Ռուսաստանը պետք է ձգտեն պաշտպանել Սև ծովի տարածաշրջանն ու Կովկասը արտաքին ազդեցություններից: Հեռանկարում, ըստ նրա, դա կարող է պայմաններ ստեղծել մեծ տարածաշրջանային միավորման՝ Կովկասյան միության համար:

«Կենսական նշանակություն է ստանում կովկասյան պետությունների՝ Վրաստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Աբխազիայի պաշտպանությունը գլոբալ խաղացողներկ մանիպուլյացիաներից: Սրանում է Ռուսաստանի առաքելությունը: Առաջին քայլն այդ ճանապարհին պետք է լինի ԼՂ խնդրի լուծումը: Երբ ղարաբաղյան խնդիրը լուծվի, թուրք-հայկական սահմանը կբացվի: Ռուսաստանը չպետք է այդ հարցում մտավախություն ունենա, քանի որ դա միայն թույլ կտա Հայաստանին տնտեսապես հզորանալ և մեծ առավելություններ կտա բուն Ռուսաստանին: Մոսկվան պետք է վերականգնի հարաբերությունները Վրաստանի հետ: Տարածաշրջանի քաղաքական կայունացումից հետո պետք է դիտարկել Կովկասյան միության ստեղծման հետանկարները, որի կազմում կընդգրկվեն Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, Ռուսաստանն ու Թուրքիան»,-ասել է Թարակչին:

Նա հավելել է, որ նպատակին մոտենալու համար Ռուսաստանն ու Թուրքիան կարող են Բարեկամության և չհարձակման մասին պայմանագիր կնքել, ընդլայնել համագործակցությունը էներգետիկ և ռազմական ոլորտներում, մեխանիզմներ ստեղծել մշտական երկկողմ խորհրդակցությունների համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---