ԱՄՆ պետքարտուղարի օգնականն իմացել է, թե ինչպես է Վրաստանը հարաբերություններ հաստատելու ՌԴ հետ

ԱՄՆ պետքարտուղարի օգնականն իմացել է, թե ինչպես է Վրաստանը հարաբերություններ հաստատելու ՌԴ հետ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի հետ Վրաստանի հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր են այսօր քննարկել Թբիլիսիում Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն և ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը:

Հանդիպումն անցել է դռնփակ: Ներկա է եղել ՌԴ գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն: Նա ներկայացրել է Գորդոնին ՌԴ հետ կապերի վերականգնման ռազմավարությունը:

Առաջին հերթին Վրաստանը առևտրային ու մշակութային կապեր կհաստատի Ռուսաստանի հետ: Սակայն, քանի դեռ Աբխազիայում և Հարավային Օսեթիայում գործում է ՌԴ դեսպանատունը, դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին խոսք լինել չի կարող:

Գորդոնն ավարտում է իր եռօրյա այցը Վրաստան և հանդիպելու է նաև Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---