ՀԱԷԿ նոր բլոկը կհամապատասխանի անվտանգության միջազգային չափանիշներին

ՀԱԷԿ նոր բլոկը կհամապատասխանի անվտանգության միջազգային չափանիշներին

PanARMENIAN.Net - Հայաստանը հաշվի կառնի բոլոր ռիսկերը նոր ատոմային էներգաբլոկի շինարարության ժամանակ, այն կհամապատասխանի անվտանգության միջազգային չափանիշներին, հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի գլխավոր խմբագիրների ակումբի անդամների հետ հանդիպմանը:

«Ես նոր սերնդի ատոմակայանի կառուցման կողմնակից եմ, որի կառուցման ժամանակ հաշվի կառնվեն բոլոր ռիսկերը, այդ թվում նաև բնապահպանական: Վստահ եմ, որ մեր ատոմակայանը կհամապատասխանի լավագույն նմուշներին»,-ասել է Տիգրան Սարգսյանը: Ըստ նրա, ատոմային էներգետիկան ապագա ունի, անկախ որոշակի ռիսկերից:

«Վերջին իրադարձությունները Ճապոնիայում, Ֆուկուսիմայի վթարը հանգեցրին նրան, որ այսօր սևեռուն ուշադրություն է դարձվում ԱԷԿ աշխատանքի անվտանգության հարցերին: Սակայն, ես ծայրահեղությունների կողմնակից չեմ»,-ասել է Սարգսյանը: Նա նշել է, որ վիճակագրությունը ցույց է տալիս, որ քիմիական արդյունաբերության ռիսկերն ավելի մեծ են, քան ատոմային ոլորտում: «Սակայն, դա չի նշանակում, որ պետք է փակել բոլոր քիմիական ձեռնարկությունները»,-ասել է Սարգսյանը: Նա գտնում է, որ այդ խնդիրների լուծումը պետք է հավասարակշռված լինի և հաշվի առնի ինչպես անվտանգության, այնպես էլ հանրության պահանջները»,-հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---