Արմեն Պետրոսյան. Սիրիական ընդդիմադիր և հեղափոխական ուժերի կոալիցիայի նպատակը Սիրիայի նոր կառավարություն ստեղծելն է

Արմեն Պետրոսյան. Սիրիական ընդդիմադիր և հեղափոխական ուժերի կոալիցիայի նպատակը Սիրիայի նոր կառավարություն ստեղծելն է

PanARMENIAN.Net - Սիրիական ընդդիմադիր և հեղափոխական ուժերի կոալիցիայի նպատակը Սիրիայի նոր կառավարություն ստեղծելն է։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց արաբագետը Արմեն Պետրոսյանը: Նրա դիտարմամբ՝ այս կառույցի ստեղծումով ԱՄՆ-ն ցանկանում է նվազեցնել թուրքական ներկայությունը Սիրիայում, քանի որ նախկին ընդդիմադիր` Սիրիայի ազգային խորհուրդը թուրքական նախագիծ էր: Արաբագետը նկատեց, որ այս կառույցի գործունեությունը՝ որպես Սիրիայի ժողովրդի ներկայացուցչի, արդեն ճանաչել են Պարսից ծոցի արաբական պետությունները, Ֆրանսիան, Իտալիան: «ԱՄՆ-ն հայտարարել է, որ մինչ կառույցը ճանաչելը պետք է համոզված լինի, որ այն կնպաստի ժողովրդավարությանը Սիրիայում և կներկայացնի բոլոր կողմերի շահերը: Թուրքիան էլ ճանաչեց սիրիական ընդդիմադիր և հեղափոխական ուժերի կոալիցիան որպես սիրական ընդդիմություն, բայց ոչ որպես Սիրիայի ժողովրդի ներկայացուցիչ»,- ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը:

Ասուլիսին ներկա էր նաև արաբագետ Սարգիս Գրիգորյանը, ում բնորոշմամբ՝ այս կառույցը իր առջև դրված մի շարք խնդիրներ ունի, որոնցից առաջնային է սիրիայում հասարակության չեզոք հատվածի վստահությունը շահելը: «Այն նաև պետք է կարողանա համախմբել ծայրահեղ իսլամիստներին»,- նկատեց Սարգիս Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ մինչև այս կառույցը գործում էր Սիրիայի ազգային խորհուրդը, որը ստեղծվել էր Թուրքիայի դրդմամբ, բայց նրա առաքելությունը դադարեցվեց Հիլարի Քլինթոնի հայտարարությունից հետո: Ըստ ԱՄՆ պետքարտուղարի՝ այն չէր ներկայացնում հակամարտության բոլոր կողմերի շահերը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---