17 նոյեմբերի 2012 - 16:30 AMT
Հակամարտության երեք օրերի ընթացքում Իսրայելի վրա արձակվել է շուրջ 650 հրթիռ

Իսրայելի տարածքի վրա Գազայի հատվածի կողմից արձակվել են շուրջ 650 հրթիռներ, գրում է Jerusalem Post թերթը` մեջբերելով իսրայելցի զինվորականների տվյալները:

Իսրայելի բանակի ՀՀՊ «Երկաթե գմբեթ» տակտիկական համակարգը ոչնչացրել է 213 հրթիռներ:

Ավելի վաղ շաբաթ օրն արևմտյան ԶԼՄ-ները հաղորդել են, որ իսրայելական ՌՕՈՒ-երը Գազայի հատվածում գնդակոծել են ՀԱՄԱՍ-ի կառավարության կենտրոնակայանը: