Արմեն Պետրոսյան. Սիրիական հակամարտությունը դուրս է եկել տարածաշրջանի սահմաններից

Արմեն Պետրոսյան. Սիրիական հակամարտությունը դուրս է եկել տարածաշրջանի սահմաններից

PanARMENIAN.Net - Սիրիական հակամարտությունը վերածվել է միջազգայինի: Այն դուրս է եկել տարածաշրջանի սահմաններից: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց արաբագետ Արմեն Պետրոսյանը: Ըստ նրա, թեև տարածաշրջանը լարված է, սակայն արտաքին ուժերի կողմից ռազմական գործողություններ չեն սպասվում: «Հարց է՝ արդյո՞ք Սիրիայի ընդդիմադիր ուժերը չեն սադրում, որ արտաքին ուժերը ներխուժեն և օգնեն իրենց Բաշար ալ Ասադի դեմ պայքարում»,- ասաց Արմեն Պետրոսյանը: Անդրադառնալով Ադրբեջանի մահապարտների ներկայությանը Սիրիայում, արաբագետը նկատեց, որ Ադրբեջանը չի կարող անմասն մնալ մի գործողությունից, որտեղ ներգրավված է նրա ավագ եղբայր Թուրքիան: «Ադրբեջանին ձեռնտու է, որ իր ներսում եղած ծայրահեղականներն իրենց նպատակները դրսում իրականացնեն: Դրա համար էլ իրենք ոչինչ չեն ձեռնարկում»,- ասաց Արմեն Պետրոսյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---