
Սիրիան Ֆրանսիայում կներկայացվի դեսպանի կողմից, ում կնշանակի Ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան: Նման հայտարարությամբ նոյեմբերի 17-ին հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ելիսեյան պալատում կոալիցիայի ղեկավար Ահմեդ Մուազ ալ Հաբիտի հետ հանդիպման ժամանակ:
«Կհայտնվի Ֆրանսիայում Սիրիայի դեսպան, ով կնշանակվի կոալիցիայի ղեկավարի կողմից»,- հայտարարել է Օլանդը:
Միաժամանակ նախագահը նշել է, որ Փարիզը ճանաչում է ընդդիմության ազգային կոալիցիան որպես սիրիացի ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչ: