
Վաշինգտոնը լիովին աջակցում է Նախկին հարավսլավիայի գործով միջազգային դատարանին (ՆՀՄԴ) և հարգում նրա որոշումները, նախօրեին հայտարարել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը, մեկնաբանելով ՆՀՄԴ արդարացման դատավճիռը երկու խորվաթ գեներալների վերաբերյալ, ովքեր մեղադրվել են 1995-ին սերբերի դեմ հացագործությունների մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Անտե Գոտովինան և Մլադեն Մարկաչը մեղադրվել են սերբերի դեմ ռազմական հանցագործությունների մեջ: 2011-ի ապրիլին նրանք միջազգային դատարանի կողմից ենթարկվել են համապատասխանաբար 24 և 18 տարվա ազատազրկման: