
Ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ղեկավար, շեյխ Ահմեդ Մուազ ալ Հատիբը հավաստիացրել է, որ բոլոր կրոնական և էթնիկ փոքրամասնությունները, առաջին հերթին քրիստոնյաները և ալավիտները անմիջական մասնակցություն կունենան «ապագա Սիրիայի» քաղաքական կյանքում: Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, այսօր նման հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ելիսեյան պալատում ալ Հատիբի հետ հանդիպման արդյունքում: Ընդդիմադիրների առաջնորդ ալ Հատիբը նշել է, որ արգելք չի տեսնում արդեն հիմա «Սիրիայի անցումային կառավարություն» ձևավորելու համար: