Պաղեստինցիները կրկին ռմբակոծում են Իսրայելը

Պաղեստինցիները կրկին ռմբակոծում են Իսրայելը

PanARMENIAN.Net - Կիրակի օրը պաղեստինցի գրոհայինները վերսկսել են Իսրայելի ռմբակոծությունը` Գազայի հատվածից բաց թողնելով առնվազն 9 հրթիռներ, որոնցից մեկն ընկել է բնակելի տան վրա և թեթևակի վիրավորել մեկ իսրայելցու, հաղորդում է Ռիա Նովոստին` մեջբերելով բանակի ու «շտապ օգնության» ծառայության տվյալները:

Ընդհանուր առմամբ, չորեքշաբթի օրվանից Իսրայելի ուղղությաբ բաց է թողնվել մոտ 500 հրթիռ, այդ թվում` առաջին անգամ ռմբակոծվել են Թել Ավիվն ու Երուսաղեմը:

Այս ընթացքում պաղեստինյան ռմբակոծության զոհ է դարձել 3 իսրայելցի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---