18 նոյեմբերի 2012 - 16:34 AMT
Վրաստանի ՆԳ նախկին փոխնախարարին ազատազրկել են առայժմ 2 ամսով. Նրան սպառնում է 2-5 տարի ազատազրկում

Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի ՆԳ նախկին փոխնախարարի և Թբիլիսիի ներկայիս փոխքաղաքապետ Շոթա Խիզանիշվիլիի համար որպես խափանման միջոց է ընտրել կալանքը: Նրան դատապարտել; են 2 ամիս ազատազրկման:

Շոթա Խիզանիշվիլիին մեղադրանք ներկայացվել պաշտոնական չարաշահումների և անօրինական կերպով մասնավոր տեղեկություններ կորզելու համար:

Նրան սպառնում է 2-5 տարի ազատազրկում: