Էրդողանն անարդար է համարում, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի միայն 5 երկրներ են ղեկավարում բոլոր միջազգային հարաբերությունները

Էրդողանն անարդար է համարում, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի միայն  5 երկրներ են ղեկավարում բոլոր միջազգային հարաբերությունները

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել արաբական և իսլամական երկրներին փոխել ՄԱԿ-ի ԱԽ-ի կառուցվածքը, հաղորդում է ՌԻ Նովոստին:

Շաբաթ օրը Էրդողանը երկօրյա այցով ժամանել է եգիպտական մայրաքաղաք, որտեղ արդեն հանդիպել է այդ երկրի նախագահ Մուհամմեդ Մուրսիի հետ:

«Անարդար է, որ միայն 5 երկրներ են ղեկավարում բոլոր միջազգային հարաբերությունները»,-հայտարարել է նա` ելույթ ունենալով Կահիրեի համալսարանում:

Նա հայտարարել է, որ Թուրքիայի համար անընդունելի է Գազայի հատվածի նկատմամբ ագրեսիան և հաստստել, որ «իր երկիրը, տարածաշրջանային բոլոր երկրների հետ միասին, կողմ է հանդես գալիս իսրայելական ագրեսիայի անհապաղ դադարեցմանը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---