
Վաղ թե ուշ, Իսրայելը պատասխան կտա Գազայի հատվածում սպանված երեխաների արցունքների համար, շաբաթ օրը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` աջակցություն խոստանալով պաղեստինցի ժողովրդին, հաղորդում է Today's Zaman-ը:
Էրդողանը Կահիրե է ժամանել 12 նախարարների և 350 գործարարների ուղեկցությամբ` մերձավորարևելյան այս երկրի հետ երկխոսությունն ակտիվացնելու համար: Այցը ,երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների տեսանկյունից, խոշորագույնն է:
Կահիրեի համալսարանում իր ելույթի ժամանակ Էրդողանն աջակցություն է խոստացել Գազայի հատվածի պաղեստինցիներին և քննադատել է Իսրայելի ռազմական գործողությունները` կոչ անելով դադարեցնել գրոհները: