19 նոյեմբերի 2012 - 10:36 AMT
Արաս Օզբիլիս. Մենք ավելի ուժեղ էինք և մեր հաջողությունը, իմ կարծիքով, օրինաչափ է

Կրասնոդարի «Կուբանը» Ռուսաստանի առաջնությունում, Սարանսկի «Ստարտ» մարզադաշտում 3:0 հաշվով հաղթանակ է տարել «Մորդովիայի» նկատմամբ: «Կուբանի» կազմում իր 6-րդ գոլն է խփել հայ ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը:

Խաղից հետո Օզբիլիսն ասել է, որ իրենք ուժեղ մրցակից ունեին: «Դաշտի տերերը ստիպված են հաղթանակի համար խաղալ ցանկացած թիմի հետ` վերջին տեղից խուսափելու համար: Ստիպված էինք պայքարել սառը եղանակի և արհեստական խոտածածկի թերությունների դեմ: Լավ է, որ այս ամենն արդարացումներ չեն»,-կիսապաշտպանի խոսքը փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը:

Օզբիլիսը խոստովանել է, որ սխալներն ուղղելու աշխատանքները լավ են իրականացվել: «Մենք ավելի ուժեղ էինք և մեր հաջողությունը, իմ կարծիքով, օրինաչափ է»:

Կրասնոդարյան թիմը ունի 28 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: