19 նոյեմբերի 2012 - 11:40 AMT
Դավիթ Նալբանդյանը АТР վարկանիշում շարունակում է զբաղեցնել 81-րդ հորիզոնականը

Նոյեմբերի 19-ին ATP հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների հերթական վարկանիշային ցուցակը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը 635 միավորով շարունակում է զբաղեցնել 81-րդ հորիզոնական:

Համաշխարհային վարկանիշը գլխավորում է Australian Open և ATP World Tour Finals չեմպիոն Նովակ Ջոկովիչը: Ռոջեր Ֆեդերերն ու Էնդի Մարրեյը, համապատասխանաբար, զբաղեցնում են 2-րդ և 3-րդ հորիզոնականները:

Դավիթ Նալբանդյանը այժմ Արգենտինայում մարզվում է և պատրաստվում Copa Peugeot-ին, որը տեղի կունենա դեկտեմբերի 6-9 Բուենոց Այրեսում: Նալբանդյանն ուներ կողոսկրի վնասվածք, ինչի պատճառով նա բաց է թողել մի քանի մրցաշարեր: