19 նոյեմբերի 2012 - 11:46 AMT
Հայտարարվել են American Music Awards մրցանակաբշխության դափնեկիրները

Նոյեմբերի 18-ին հայտարարվել են American Music Awards մրցանակաբշխության դափնեկիրները: Ինչպես հաղորդում է «Ռոյթերսը», կանադացի երգիչ Ջաստին Բիբերը ճանաչվել է տարվա լավագույն երգիչ: Ամերիկյան երգչուհի Քեթի Փերին ճանաչվել է տարվա լավագույն երգչուհի:

Հիփ-հոփի լավագույն կատարողներ են ճանաչվել Աշերը և Նիկի Մինաժը: Քանթրի ոճի լավագույն կատարողներ են դարձել Լյուք Բրայանը և Թեյլոր Սվիֆթը: Ալտերնատիվ երաժշտության բնագավառում լավագույնը Linkin Park խումբն է: Էլեկտրո ոճի պարային երաժշտության ոլորտում մրցանակը շնորհվել է Դևիդ Գետտային: